Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, ոչ թե «մարտադաշտ»». Անահիտ Մանասյան

78
Այսօր, 16:06
«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, ոչ թե «մարտադաշտ»». Անահիտ Մանասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։
Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։
Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք:
Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա:
Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»։