Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին
971
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ., 15:19
![]() Գիշերը ուկրաիանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բաշկորտոստանում գտնվող քիմիական գործարանի վրա, որը Ռուսաստանում զրահաբաճկոնների համար անհրաժեշտ բաղադրիչի միակ արտադրողն է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով OSINT մոնիթորինգային ալիքներին։ Նշվում է, որ հարձակումից հետո ծուխ է բարձրացել Ստերլիտամակ քաղաքում բաշկիրական սոդայի ընկերության տարածքի մոտ։ Միայն այդ գործարանում են Ռուսաստանում արտադրում տերեֆտալոիլքլորիդ։ Այս քիմիական միացությունն օգտագործվում է սինթետիկ բալիստիկ մանրաթելերի, ամուր պոլիմերների և արամիդային նյութերի արտադրության մեջ։ Դրանք անհրաժեշտ են ժամանակակից զրահաբաճկոնների, սաղավարտների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և ավիացիայի պաշտպանիչ բաղադրիչների արտադրության համար։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
