Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան

474
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ., 15:37
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան

Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Դնեպրի երկաթուղային կայարանին։ Զոհվել է 13 մարդ, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

«Ուկրաինական երկաթուղիներ» ընկերությունից հստակեցրել են, որ ռեակտիվ անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել հարթակներից մեկին, որտեղ գտնվել է Դնեպր–Զապորոժիե երթուղով ընթացող № 866 գնացքը։

Ընկերության տվյալներով՝ չնայած հայտարարված վտանգին՝ մարդիկ մնացել են հարթակում։