Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

Գաջեգործների փողոցում կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է․ կա զոհ

69
Այսօր, 15:30
Գաջեգործների փողոցում կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է․ կա զոհ

Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը ցավոք մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխվել է բժշկական կենտրոն․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը։

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։

Կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել․ կա զոհ