Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

«Ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը․ բռնությունը ծնում է բռնություն»․ Նիկոլ Փաշինյան

94
Այսօր, 14:36
«Ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը․ բռնությունը ծնում է բռնություն»․ Նիկոլ Փաշինյան

«Ես տեսել եմ, թե միջադեպը ոնց է սկսվել։ Եթե որևէ մեկը կա, որ մտածում է՝ կարող է ձեռքը երկարացնի, որ Ազգային ժողովի պատգամավորին խփի կամ ինչ-որ բան անի, այդ ձեռը կջարդենք մենք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում եմ՝ ձեռը կջարդենք, չեմ ասում՝ աթոռով, թե ինչով: Պետք լինի, աթոռով էլ կջարդենք, շատ ուղիղ եմ ասում, սեթևեթելու տեղ չունեմ: Թող իրենց տեղը իմանան: Ամեն ինչը ունի չափ ու սահման։ Եվ երբ որ իրենց այդ «դուրսպրծուկը» դուրս էր տալիս ամբիոնից, երեք ամիս «Քաղաքացիական պայմանագիր»-ն ասում էր՝ գնահատական տվե՛ք տեղի ունեցածին։ Չտվեցին գնահատական, դե հիմա թող ուտեն իրենց արածների հետևանքները, ու սրանից հետո միշտ լինելու է այդպես․ ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ բռնությունը ծնում է բռնություն։
Փաշինյանն այսօր ճեպազրույցում նաև նշել էր, որ ողջունում է ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ի գործողությունները։

«Ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը․ բռնությունը ծնում է բռնություն»․ Նիկոլ Փաշինյան