Մադրիդում գնացքների բախումից հետո անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով
![]() Տոլեդո նահանգում երկու գնացքների բախման պատճառով Մադրիդում անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։ Այս մասին հայտնում է EFE-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նախօրեին տրանսպորտի նախարարության շենքի մոտ հավաքվել էր ավելի քան 1000 մարդ՝ պահանջելով տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը։ Նրանք նաև կոչ են արել վարչապետ Պեդրո Սանչեսին հեռանալ պաշտոնից։ Ակցիան կազմակերպել են ծայրահեղ աջ խմբավորումները։ Մասնակիցների մի մասի դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ապա ցրել հանրահավաքը։ Նշենք, որ Մադրիդ–Սևիլիա երթուղով ընթացող երկու մարդատար գնացքները բախվել են երեկ առավոտյան՝ Տոլեդո նահանգի Ուրդա բնակավայրի մոտ՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում։ Գնացքներում եղել է ավելի քան 540 ուղևոր, իսկ գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 68 մարդ։ Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն վթարի պատճառ է համարել համակարգիչների աշխատանքի խափանումը, որի հետևանքով անջատվել է անվտանգության համակարգը։ |

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
7400:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
85Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
57Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
64Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
118Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
191Երեկ, 22:07
