«2027-ից 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում»․ Անահիտ Ավանեսյան
![]() 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Այդ մասին որոշման նախագիծը ներկայացնելով Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի 200 հազար դրամը և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամը, ինչպես որ 2026 թվականին է իրականացվել, իսկ մնացած 4400 դրամը կվճարի արդեն քաղաքացին։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով 2027 թվականի հունվարի 1-ից աշխատող անձանց հնարավորություն կընձեռվի նաև կամավոր հիմունքներով ապահովագրելու իրենց փոխկապակցված անձանց։ «Սա նշանակում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգում՝ իրենք վճարելով նրա համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի»,- նշեց Ավանեսյանը։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
