«Նորատուսցի Ալիկ» մականվամբ անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
![]() ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ ««Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։ Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում՝ սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։ Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ խուլիգանական դրդումներով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
7400:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
85Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
57Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
64Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
118Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
191Երեկ, 22:07
