«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ «Մենք չենք սկսել այս պատերազմը. այն պետք է կարգավորվեր դեռ իմ [իշխանության] գալուց շատ առաջ՝ այլ նախագահների կամ այլ երկրների կողմից։ Այդ մասին պետք է հոգ տանեն այլ նախագահներ», - նշել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Իրանի դեմ նոր ռազմական գործողության իրականացնել, որը կարող է սկսվել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե դիվանագիտական բանակցությունները ձախողվեն։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
