Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
![]() Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ուժերի՝ Եմենի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Ջաուֆ նահանգի վարչական կենտրոն Ալ-Հազմ քաղաքի շուկային հասցրած ավիահարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կան կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման (հուսիների) կողմից երկրի հյուսիսում ձևավորված կառավարության առողջապահության նախարարությունը Հուսիների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիան ավելի քան 100 հարված է հասցրել Եմենի ութ նահանգների տարածքներին։ Սաուդյան Արաբիան օգոստոսին վերսկսել է հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքների ինտենսիվ ռմբակոծությունները, երբ վերջիններս հայտարարել են նրա ծովային նավահանգիստների շրջափակման մասին՝ ի պատասխան Սանայի օդանավակայանին հասցված հարվածների։ Հարվածները հասցվել են այն պահին, երբ վայրէջք էր կատարում իրանական քաղաքացիական ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր հուսիների ղեկավարության պատվիրակությունը։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
