«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
![]() Հորմուզի նեղուցում ականների վրա երեք լցանավ է պայթել՝ չնայած նեղուցն ականներից մաքրելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին: Այդ մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): «Անցած մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի հարավային՝ Իրանի կողմից արգելված երթուղով անցնելիս երեք լցանավեր, որոնք խախտել էին սահմանված կարգը, պայթել են ականների վրա և բռնկվել», — ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։ Իրանի զինվորականները նշել են, որ բոլոր լցանավերն անջատել են ռադիոլոկացիոն և նավիգացիոն համակարգերը և անտեսել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումները։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ականներից մաքրել է Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնական երթուղիները, և այդ ջրային տարածքով արդեն հազարավոր նավեր են անցել։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
