«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան
![]() «Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված շատ մեծ խնդիր կա, վարորդներից շատ-շատ են բողոքները, որ սակագների բարձրացում է լինում կամ տրաֆիկի ավելացման դեպքում իջեցում չի լինում: Ինչպե՞ս եք պաշտպանելու մարդկանց իրավունքը, քանի որ մոնոպոլ դիրք կա շուկայում: Օրինակ ջուրը, գազը, էլեկտրականությունն ունի իր՝ սակագնային զսպման մեխանիզմը»,- դիմելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Սարգսյանն ասաց. «Ցանկացած ոլորտ բնական մենաշնորհի կարգավիճակ տալու և խիստ կարգավորման ենթարկելու վերաբերյալ նախ պետք է լինի օրենսդրական կարգավորում, իրավաչափ նպատակ՝ դա անելու: Նմանատիպ ցանկացած կարգավորում խոսում է մրցակցային միջավայրի սահմանափակման, խիստ կարգավորման մասին ու այդպիսի կարգավորում իրականացնելը Սահմանադրությամբ նախատեսվում է իրականացնել բացառապես օրենքով: Ինչ վերաբերում է այս ոլորտում ծառայությունների մատուցմանը. պատկերացում, որ այս ծառայությունները պետք է կարգավորման ենթարկվեն ինչպես հանրային ծառայությունների մյուս ոլորտներն են, չեմ կիսում այդ մոտեցումը»: Թեկնածուն, միևնույն ժամանակ, հավելեց, որ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն տեսնում է: |

«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
2421:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
6521:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
7620:30
«Իմ մուտքն ԱԺ արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով». Արթուր Սուքոյան
10520:24
«Այն աղետը, որը որ ՔՊ-ն է բերելու մեր ազգի գլխին, ամենածանրն է լինելու». Արեգ Հովհաննիսյան
7819:48
«Նույն մակարդակի քարոզարշավ իրականացրած ուժերին մարդիկ ընտրել ու գործուղել են Ազգային ժողով». Շահեն Հարությունյան
10419:42
