Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղի ունեցավ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին լուրջ «ռազբորկան», որն ավարտվեց ծեծկռտուքով, փոխադարձ հայհոյանքներ հնչեցին, օդում ոչ միայն շշեր սավառնեցին, այլև՝ ծանր աթոռներ։ Իսկ առաջնագծում ՔՊ-ի ինտելեկտուալ կոչված զանգվածն էր՝ երկու փոխնախագահները՝ Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի առաջնորդությամբ, ինչը հիմնավորում է ընդդիմության կասկածները, որ իշխանությունը հատուկ սադրեց խորհրդարանում մի վիճակ, որ բանը հասնի բռունցքներին, տեղի ունենա ծեծկռտուք։ ՔՊ-ի գլխավոր սադրիչներից մեկը՝ ֆեյքերի ֆաբրիկայի երբեմնի բրիգադիր Տարոն Չախոյանը, փայլուն կատարեց իր «առաքելությունը» և հունից հանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, որը տեղից հակադարձեց իր հոր, հորեղբոր, բարեկամների մասին զազրախոսող Չախոյանին։ Վերջինս էլ տակ չմնաց, ու «գնաց կաշը»։ ՔՊ-ականները ողջ ազարտով ցուցադրում էին իրենց ֆիզիկական կարողությունները, Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ նետեց ընդդիմադիրների վրա։ Ուշագրավ է, որ Ռուբեն Ռուբինյանը միայն վերջում դահլիճ հրավիրեց ՊՊԾ աշխատակիցներին։ Ավելին, նախապես դռները ներսից կողպել էին, որ, հավանաբար, իրենց սեւ գործն անեն, կռվի կեսից քարտուղարության աշխատակիցները փորձում էին դուրս գալ դահլիճից, բայց դռները փակ էին։ Միայն այն ժամանակ, երբ պատգամավորներն արդեն վնասվածքներ ունեին, ԱԺ նախագահը բարեհաճեց հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Հանուն արդարության արձանագրենք, որ, ի տարբերություն նախորդ խորհրդարանի, այս խորհրդարանի ընդդիմադիր տղամարդ պատգամավորները ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեն և պակաս չդնգստեցին իշխանականներին։ Կռվից հետո Նարեկ Կարապետյանն ու իր թիմակիցները հայտարարեցին, որ իշխանությունը միտումնավոր է միջադեպը հրահրել՝ հանրային ուշադրությունը շեղելու այն բացահայտումներից, որոնք Թրամփի ուղու հետ կապված իրենք արել էին նախորդ օրերին։ «Երեկ մեր երկրի հետ կապված կարեւոր օր էր, շատ կարեւոր օր էր՝ Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ ճամփեն (Սյունիքով անցնող՝ խմբ․) տվել են․․․ Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիևն էլ ձեզ է քցել։ Ու ամենավատը գիտե՞ք որն է, ժողովուրդ։ Ուշադրություն դարձրեք, որ ոչ ոք չասաց՝ ո՛չ, խաղաղությունն ու TRIPP-ը կարող են իրար հետ լինել (Ադրբեջանը՝ խմբ․), ճանապարհը վերցնում է անխոչընդոտ, ու դրա արդյունքում մեր երկիրը չի ստանում խաղաղություն»,- ծեծկռտուքից հետո ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ Որ իշխանությունը միտումնավոր վեճ հրահրեց, մատնեց նաև Նիկոլ Փաշինյանը. ծեծկռտուքն ընթանում էր կառավարության նիստի ժամին, բայց երբ նիստից հետո լրագրողները նրան միջադեպից էին հարցնում, ասաց, որ ուղիղ եթերով ամբողջ ընթացքին հետեւել է, ավելին՝ խրախուսեց թիմակիցների պահվածքը։ Ասաց, որ աջակցում եւ ողջունում է։ «Դատապարտում եմ բռնությունը, սակայն աջակցում եմ ՔՊ-ի՝ այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ նա պետք է լկտիանա»,- հայտարարեց նա՝ մեղադրելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Մինչդեռ ԱԺ նիստին հետեւող հանրությունը, ճիշտ հակառակը՝ կատարվածում մեղադրում էր իշխանականներին։ Իսկ Փաշինյանը տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրեց ընդդիմության վրա, ասելով՝ կջարդեն այն ձեռքը, որը մատ թափ կտա պատգամավորի վրա։ Այստեղ էլ նկատենք, որ առաջինը Տարոն Չախոյանն էր մատ ու անգամ ձեռք թափ տալիս Նարեկ Կարապետյանի վրա։ Փաշինյանը երեկ կրկին վարչապետին ոչ վայել պահվածքի մեջ էր՝ խրախուսում էր ագրեսիան, հարձակվում ընդդիմության վրա, արդարացնում իր թիմակից ջարդարարներին։ Մեր տեղեկություննեով, խնդիրը միայն Թրամփի ուղու հետ կապված, այսպես կոչված, բացահայտումները եւ Ալիեւի կողմից «քցված» լինելը չէ․ իշխանական շրջանակներում խոսում են, որ այնքան են ճնշելու ընդդիմադիրներին, որ համաձայնեն կողմ քվեարկել սահմանադրական նախագծին։ Բայց պարզ է, որ ճնշումներով իրենց համար ցանկալի արդյունքի չեն հասնի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
