«Դուք առհասարակ չեք տիրապետում իրավիճակին». Էդգար Ղազարյան
![]() «Վերջին ամիսներին բենզինի շուկայում հայտնվել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը, որը միջնորդ կազմակերպությունների միջոցով դարձել է ՀՀ-ում բենզինի ու դիզվառելիքի մատակարար: Այդ եղանակով այն այս պահին ի՞նչ դիրք ունի՝ ՀՀ նավթամթերքի շուկայում»,- դիմելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանը: Սարգսյանը նշեց, որ իրեն հայտնի չէ ադրբեջանական SOCAR-ի կողմից բենզինի ներմուծման դեպք ուղիղ ՀՀ շուկա, և որ իր տեղեկություններով այս պահին այդ երկրից ներմուծումներ չկան: Ղազարյանն արձագանքեց. «Երեք հարցերի վերաբերյալ ձեր պատասխանից հասկացա, որ առհասարակ չեք տիրապետում իրավիճակին... Ասում եք՝ SOCAR-ը շուկայի դերակատար չէ. Ադրբեջանում նավթ, գազ արտադրող, վերամշակող միակ ընկերությունը SOCAR-ն է ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է ներմուծում, ուրիշ սուբյեկտ ընդեղ գոյություն չունի, ո՞նց SOCAR-ը չի մասնակցում: Ասում եմ չէ՞՝ միջնորդավորված ընկերությունների միջոցով»: |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
