Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«2018-ին Փաշինյանն ասում էր՝ ընտրվելուց 20 րոպե հետո շաքարի մենաշնորհը վերանալու է. 20 րոպեից մի քիչ շատ է անցել, փոփոխություն կա՞». Էդգար Ղազարյան

57
Այսօր, 11:48
«2018-ին Փաշինյանն ասում էր՝ ընտրվելուց 20 րոպե հետո շաքարի մենաշնորհը վերանալու է. 20 րոպեից մի քիչ շատ է անցել, փոփոխություն կա՞». Էդգար Ղազարյան

Քննարկվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Դիմելով թեկնածուին՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց. «Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր ՀՀ վարչապետ, հայտարարում էր, որ իր ընտրվելուց մոտավորապես 20 րոպե հետո, երկրում վերանալու է շաքարի մենաշնորհը: Անցել է ութուկես տարի, շուկայի կառուցվածքը կներկայացնե՞ք, փոփոխություն եղե՞լ է»: «Հանձնաժողովը ներկայումս մի շարք ապրանքների մասով՝ շաքար, ձեթ, կարագ, բրիձ, հնդկաձավար և այլն, իրականացնում է ուսումնասիրություն, թե նախորդող 5 տարիներին ինչպե՞ս են փոխվել շուկաները, մրցակցային իրավիճակը, կառուցվածքը, ինչ խնդիրներ են առկա: Բոլոր ոլորտներում կան դրական բարեփոխումներ»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«2018-ին Փաշինյանն ասում էր՝ ընտրվելուց 20 րոպե հետո շաքարի մենաշնորհը վերանալու է. 20 րոպեից մի քիչ ավելի շատ է անցել, փոփոխություն կա՞». Էդգար Ղազարյան