Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Ռասսվետ» համակարգի ստեղծմանը ներգրավված ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Ռուսաստանի «Ռասսվետ» արբանյակային կապի համակարգի ստեղծման մեջ ներգրավված 10 ընկերությունների և Ռուսաստանի 19 քաղաքացիների, ինչպես նաև ռուսական «ստվերային նավատորմի» 39 նավերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ինչպես հայտնում է Զելենսկու մամուլի ծառայությունը, Ռուսաստանը նախատեսում է «Ռասսվետ» համակարգն օգտագործել Ուկրաինայի տարածքում զորքերի կառավարման, հարվածային անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հրթիռների ուղղորդման և դրանց առցանց կառավարման համար։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են, մասնավորապես, «Ռասսվետ» նախագծի մշակող և համակարգերի միավորող «Բյուրո 1440»-ը, դրա հետ կապված՝ տիեզերական սարքերի համար արևային մարտկոցներ արտադրող «Լաբս 1440»-ը, ինչպես նաև ցածր ուղեծրային կապի արբանյակներ և բաժանորդային տերմինալներ մշակող ու արտադրող «ՖԱԲ Ռասսվետ» ընկերությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սարքավորումների ու բաղադրիչների այլ մատակարարների նկատմամբ։ Պատժամիջոցների առանձին փաթեթ վերաբերում է 39 ծովային նավերի, որոնք օգտագործում են Ռուսաստանի, Բարբադոսի, Մարշալյան կղզիների, Պանամայի, Հոնկոնգի և այլ երկրների դրոշները։ Այդ նավերն ապահովում են ռուսական նավթի, նավթամթերքի արտահանումը Չինաստան, Հնդկաստան, Եգիպտոս, Թուրքիա և այլ երկրներ։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
