Հաքերները Binance կրիպտոբորսայից 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել
![]() Գիշերն անհայտ անձինք կոտրել են կրիպտոարժույթների խոշորագույն՝ Binance բորսայի համակարգը և իրենց հաշիվներին փոխանցել միլիարդավոր դոլարների կրիպտոարժույթներ։ Binance-ի գնահատմամբ՝ ընդհանուր վնասը կազմել է 6,3 միլիարդ դոլար։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպը կարող է դառնալ պատմության մեջ կրիպտոարժույթների ամենախոշոր գողությունը։ «Բլոկչեյն ոլորտի գործընկերների հետ համագործակցությամբ՝ մեզ հաջողվել է սառեցնել տուժած ակտիվների մի մասը. այս պահի դրությամբ մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է արգելափակվել անմիջապես բլոկչեյնում», — հայտնել են ընկերությունից։ Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ հարձակվողները կոտրել են DevOps ինժեներներից մեկի անձնական նոութբուքը։ Դա հաքերներին հնարավորություն է տվել մուտք գործել ծառայողական ծրագրային միջավայր և նախաձեռնել միջոցների ելքագրման չարտոնված գործարքներ։ Միևնույն ժամանակ, ընկերությունը չի հայտնաբերել կրիպտոարժույթի դրամապանակների գաղտնի բանալիների (private keys) արտահոսքի որևէ հետք։ |

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
18619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
17219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
80616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
43715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
20714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
70213.11.2026, 11:18
