Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին

82
Այսօր, 15:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին

Առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Մինչ այդ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ էր հայտարարվել, իսկ տեղի օդանավակայանը փակվել էր։ Այս մասին հայտնում է OSINT-ի ASTRA նախագիծը։

«Նովոկույբիշևսկի» նավթավերամշակման գործարանն արտադրում է ավելի քան 20 տեսակի նավթամթերք, այդ թվում՝ ռուսական ավիացիայի համար նախատեսված վառելիք։ Նավթավերամշակման գործարանը 2007 թվականից մտնում է «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների խմբի կազմի մեջ։ Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կազմում է շուրջ 8,8 միլիոն տոննա նավթ։