Բելառուսում արգելել են հայկական 7 տարվա հնեցմամբ «Արամե» կոնյակի վաճառքը
![]() Բելառուսում արգելել են հայկական՝ յոթ տարվա հնեցմամբ «ԱՐԱՄԵ» և վրացական՝ ութ տարվա հնեցմամբ «Պոգրեբ Շիո» կոնյակների վաճառքը։ Այս մասին հայտնել է երկրի Պետական ստանդարտացման կոմիտեի (Գոսստանդարտ) պաշտոնական թելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ «ԱՐԱՄԵ» կոնյակում, որն արտադրվում է «ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից, դաբաղանյութերի զանգվածային խտությունը սահմանված նվազագույնի՝ 0,3 գ/դմ³-ի փոխարեն, կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³։ Նույնատիպ խախտումներ են արձանագրվել նաև վրացական՝ ութ տարվա հնեցմամբ «Պոգրեբ Շիո» կոնյակի դեպքում, որի արտադրողն է «Կվարելսկի Պոգրեբ» ՍՊԸ-ն։ Այս ալկոհոլային խմիչքում նույնպես դաբաղանյութերի զանգվածային խտությունը սահմանված նորմայից ցածր է եղել և կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³։ Այս երկու տեսակի կոնյակների ներմուծումն ու վաճառքը Բելառուսի տարածքում արգելվել են 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
