Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
![]() Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՆԳՆ բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ-ն և հայտնել, որ առավոտյան հղի կնոջ՝ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Քնքուշ Վ-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել «Գորիս բժշկական կենտրոն», որտեղ էլ կինը երեխային կորցրել է։ Գորիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Արթուր Մ-ին և հրավիրել ոստիկանության Գորիսի բաժին, սակայն նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ՝ նշելով, թե բժիշկների նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի։ Նա հայտնել է նաև, որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում․ նա ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչը հաստատվել է։ Ոստիկանները լսել են նաև Գորիս բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբարձ 45-ամյա Տաթևիկ Շ-ին, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում «հղիության 23-24, ծննդաբերական» շաբաթական ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Քնքուշ Վ-ն ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ մոտ 600 գրամ քաշով։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել»։ |

Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
7120:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
16316:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
16815:43
Ռուսաստանը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին․ զոհեր և վիրավորներ կան
13915:37
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին (տեսանյութ)
21015:19
Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
15911:19
