Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

Ալբերտա նահանգի բնակիչները դեմ են քվեարկել Կանադայից անջատմանը

126
Այսօր, 18:37
Ալբերտա նահանգի բնակիչները դեմ են քվեարկել Կանադայից անջատմանը

Կանադայի Ալբերտա նահանգում անցկացված հանրաքվեի պաշտոնական արդյունքների համաձայն՝ բնակիչների մեծ մասը դեմ է արտահայտվել նահանգը երկրից անջատելու գործընթացի մեկնարկին։ Հոկտեմբերի 19-ին կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ Ալբերտայի բնակիչների 25,1%-ը կողմ է արտահայտվել նահանգը Կանադայի կազմից դուրս բերելու գաղափարին, մինչդեռ 74,9%-ը դեմ է քվեարկել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 3 միլիոն մարդ, իսկ մասնակցության ցուցանիշը կազմել է 70,4%։ Քվեարկության մասնակիցներին առաջարկվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պետք է սկսել նահանգը Կանադայի կազմից դուրս բերելու իրավական գործընթացը։

Հանրաքվեն նշանակվել էր, երբ բնակիչները համապատասխան պահանջով ստորագրահավաք էին կազմակերպել և հավաքել 300 հազար ստորագրություն։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատել է հանրաքվեն՝ հայտարարելով, որ արտաքին ուժերը փորձում են պառակտել երկիրը։

Նշենք, որ այս տարվա հունվարին անջատման կողմնակիցները նախաձեռնել են քաղաքացիական նախաձեռնություն՝ պահանջելով հանրաքվեի դնել Ալբերտան անկախ պետություն դարձնելու հարցը։ Նրանք կարծում են, որ Օտտավան բավարար չափով հաշվի չի առնում երկրի արևմտյան շրջանների շահերը, մինչդեռ Ալբերտան դաշնային բյուջե ավելի շատ գումար է փոխանցում, քան ստանում է այնտեղից։