Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի կարող դառնալ դեկորատիվ մարմին»․ Դանիել Իոաննիսյան

85
Այսօր, 19:30
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի կարող դառնալ դեկորատիվ մարմին»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի։
Այս հարցը նաև Խորհրդի այսօրվա նիստում քննարկվեց (բայց դեռևս օդում մնաց)։
Եթե Կառավարությունն այլևս չի ուզում ունենալ ներառական համաձայնություն ենթադրող նախագիծ, ապա կարող է ունենալ իշխող մեծամասնության նախագիծ՝ դա իրենց իրավունքն է։
Բայց չի կարող լինել իրավիճակ, երբ թղթի վրա նախագծի մշակման գործառույթը տրված է Խորհրդին, բայց այն մշակում ու հրապարակում է այլ մարմին։
Գործադիրի կողմից՝ Խորհրդի հետ ունեցած պայմանավորվածությունների ու գրված կարգերի խախտումները (առաջին հերթին՝ նիստերի ու քննարկումների պարբերականության մասով) չեն կարող հասնել այն ծավալի, որ Խորհուրդը դառնա դեկորատիվ մարմին։
Այս հարցը պետք է հստակեցնել։ Եթե Խորհուրդը գործում է, ապա այն պետք է արագացված կարգով աշխատի նախագծի վրա (օգտվելով նախարարության մասնագիտական աջակցությունից)՝ թեկուզ և ամեն օր նիստեր կամ քննարկումներ կազմակերպելով։
Իսկ եթե Խորհուրդ դե-ֆակտո չկա, ապա այն պետք է նաև թղթի վրա չլինի։
Հ.Գ. Եվ այո, Խորհրդում պիտի լինեն միայն այն մարդիկ, որոնք պատրաստ են կիսել ժողովրդին Սահմանադրության նախագիծ տալու պատասխանատվությունը։ Ռեֆորմը տապալելու մտադրություն ունեցողներն ու ЛОМ-երը Խորհրդում անելիք չունեն»։