«Ֆլավիու Բոլսոնարուն կարող է արագացված ընթացակարգով գրին քարտ ստանալ»․ #NYT
![]() Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Բրազիլիան գաղտնի լքած Ֆլավիո Բոլսոնարուն կարող է արագացված ընթացակարգով ԱՄՆ-ի գրին քարտ ստանալ։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է The New York Times-ը։ Աղբյուրների տեղեկություններով՝ ամերիկյան իշխանություններն ակնկալում են, որ ինչ-որ պահի Բոլսոնարուն դիմում կներկայացնի գրին քարտ ստանալու համար։ Նրա դիմումը կքննարկվի արագացված կարգով, ինչպես դա տեղի է ունեցել նրա կրտսեր եղբոր դեպքում։Պարբերականը հիշեցնում է, որ Էդուարդու Բոլսոնարուն հուլիսին ստացել է ԱՄՆ-ում մշտական բնակության կարգավիճակ և բնակվում է Թեքսասում։ Բոլսոնարուն Բրազիլիան լքել է նախագահական ընտրություններում պարտվելուց և Գերագույն դատարանի պահանջից հետո։ Վերջինս պահանջել էր հանձնել դիվանագիտական անձնագիրը՝ փողերի լվացման գործով քննության շրջանակում։ Ջեյսոն Միլլերի՝ Սպիտակ տան ներկայացուցչի կազմակերպած մասնավոր չվերթով Մայամի ժամանելուց հետո Բոլսոնարուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով ստացել է ժամանակավոր բնակության թույլտվություն։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները մարդասիրական հիմունքներով ժամանակավոր թույլտվություն են տրամադրել Բոլսոնարուին և նրա ընտանիքին՝ երկիր մուտք գործելու համար։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
