Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կանցկացնի Զելենսկու հետ

84
Այսօր, 21:43
Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կանցկացնի Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը Ստամբուլում բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Ստամբուլում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավոր քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, առաջին հերթին՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Սև ծովում անվտանգության իրավիճակը», — X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Դուրանի խոսքով՝ այցը տեղի կունենա Էրդողանի հրավերով։