Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
![]() Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոսիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
