«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են․ «Կարճ ասած» Տեսանյութում Հակոբյանն ընդգծում է․ «Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած 70-էջանոց զեկույցը հենց այնպես չէր։ Հայաստանի արձագանքն այս առումով անհասկանալի է․ ընդամենն ասում են՝ մեզ չեն կարող հեռացնել-սառեցնել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, անե՞ն։ Վերջին օրերին ՔՊ-ական պատգամավորները մեղադրանք էին ուղղում ընդդիմությանը, որ Ռուսաստանն արգելել է հայկական բազմաթիվ արտադրատեսակների ներմուծումը։ Իրենք 8,5 տարվա իշխանություն են, մեղավորն ընդդիմությունն է։ Իհարկե՝ ընդդիմությունը մեղավոր է, որ նրանք դեռ իշխանության են, բայց ՌԴ պատժամիջոցների մեղավորությունը ամբողջությամբ այս իշխանությանն է։ Մայիսին, երբ այս արգելքները եղան, ՔՊ-ն հայտարարեց, որ հունիսի 1-ին Պուտինը շնորհավորել է Նիկոլի ծնունդը, ուրեմն գյուղմթերքի արտահանումը կբացվի։ Ընդհակառակը, ավելի խստացավ։ Նիկոլն ասում էր՝ «ինձ ընտրեք, տեր կանգնեք խաղաղությանը, ես բիբարին տեր կկանգնեմ»։ Ինքը կեղծիքներով ընտրվեց, բիբարն էլ մնաց փչացավ, խաղաղություն էլ չեն կնքում։ Ինքն էր ասում՝ Պուտինի հետ շատ մոտ եմ, հունիսին կգնամ, կկարգավորեմ։ Հունիսին էլ, հուլիսին էլ չեն ընդունում, իսկ հոկտեմբերին զեկույց են դեմ տալիս, թե՝ «վեշերդ մանրից հավաքի՛ր ԵԱՏՄ-ից»։ Կրկնում եմ՝ 8,5 տարի դուք եք իշխանության, և մեղավորությունն էլ, պատասխանատվությունն էլ ձերն են՝ ամբողջությամբ։ Լավ, կա՞ հաշվարկ, թե ինչ է լինելու մեզ հետ, եթե անդամությունը սառեցնեն և կա՞ն հետագա քայլեր։ Արդեն անդրադարձել ենք, թե ինչ կլինի, եթե գազը թանկանա, որը կլինի կտրուկ։ Մենք մի վատ խասիաթ ունենք՝ ուշադրություն չդարձնել խնդիրներին, ահազանգերին, զգուշացումներին, ականջի պոչով լսել-անցնել գնալ, քանի որ այս պահին դեռ չի կաատարվել վատագույնը․ բայց հենց գա, սկսելու ենք ցայտնոտի մեջ ընկնել և մեղավորներ ման գալ։ 6 տարի առաջ այս օրը պատերազմ էր, ու այդ ժամանակ էլ բոլոր ահազանգերին սրանք արձագանքում էին, թե՝ «հաղթում ենք», «թշնամու ողնաշարը կոտրել ենք», «ոչ մի կարևոր առաջխաղացում չունեն», մինչև վերջին օրը ասացին սաղ լավ ա, հաղթում ենք, ստորագրեցին-հանձնեցին։ Հիմա էլ ասում են՝ «սաղ նորմալ է», գազի թանկացումը հեչ, արտահանումների արգելքը՝ հեչ, սաղ հեչ․․․ Մեկ էլ հոպ՝ զարթնելու ենք ՀՀՇ-ի ցուրտ ու կիսաքաղց Հայաստանում։ Զգուշացնում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մեզ սպառնում է ՀՆԱ-ի կտրուկ անկում՝ 4,6 մլրդ դոլարով, սարսափելի գնաճ, արտահանման անկում, ներմուծման անկում, վերաարտահանման անկում՝ 90 տոկոսից ավելի, երկաթուղային փոխադրումների սակագների աճ և լիքը այլ բաներ։ Իսկ ի՞նչ հաշվարկ ունի իշխանությունը։ Էդ որ իբր նոր շուկաներ են ման գալիս, դրանք վաղուց պետք է կայացած լինեին, եթե անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ում փայլուն վիճակում լիներ։ ԵԱՏՄ անդամությունը չի խանգարել այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններին․ բայց հատկապես ռուսական շուկայից կախվածությունը հասցրել են առավելագույնի։ Ու փաստի առաջ ենք։ Ժողովուրդ ջան, փաստ է, որ Հայաստանում չկա մեկ հոգի, որ սրա ազդեցությունն իր վրա չի կրելու․․․»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
