«Պետք է իմանանք՝ տիրադավներին ուղեկցողները որ պետական մարմնին կամ որ օլիգարխին են պատկանում»․ Էդմոն Մարուքյան
183
Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ., 21:54
![]() ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ… Ակնհայտ է, որ դրանք անվտանգության աշխատակիցներ են։ Սակայն եթե նրանք մեր քաղաքացիների հարկերով պահվող պետական ծառայության ներկայացուցիչներ են, ապա պարտավոր են իրենց համազգեստի վրա ունենալ տարբերանշաններ, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե որ պետական մարմինն է ապահովում տիրադավների անվտանգությունը։ Նաև կարևոր է պարզել, թե որ օրենքի շրջանակներում է դա իրականացվում։ Իսկ եթե այդ անձինք պետական մարմնի ներկայացուցիչներ չեն, ուրեմն պետք է իմանանք, թե դա ինչ թիկնազոր է և կոնկրետ որ օլիգարխին է այն պատկանում։ Ակնկալում եմ իրավապահ մարմինների պարզաբանումները նշված հարցի վերաբերյալ»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
