Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
![]() «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը «Մեգա Թրեյդ»-ն է, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում: ««Սիլ Կապիտալ» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան Օիլ»-ը: «Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի: «Մեգա Թրեյդը» գնել է շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզին: Ի դեպ, հայաստանյան այս ընկերությունը չի ներկրել բենզին Ադրբեջանից, այլ գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում: «Մեգա Թրեյդի» տնօրենի փոխանցմամբ՝ առաջին խմբաքանակի վաճառքից հետո պարզ կլինի՝ արդյոք հետագայում ևս ադրբեջանական վառելիք կգնե՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել: Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ»,- գրել է լրատվամիջոցը: |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
