«Հնարավոր է այս ներկրումը նախընտրական քարտ-բլանշի շրջանակում է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն, ադրբեջանական բենզին ներկրող մասնավոր ընկերությունը պատկանում է ներկայումս ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Սա, իհարկե, անսպասելի նորություն չէ: Ես օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ, եթե կառավարությունը զբաղվում է այս հարցով, ուրեմն խոսքը մի այնպիսի մասնավորի մասին է, որը անմիջական առնչություն ունի կառավարության հետ: Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նշել է, թե ադրբեջանական բենզինի ներկրումը թույլ կտա շուկայում զգալի իջեցնել բենզինի գինը: Այս մասով էլ, օրեր առաջ կարծիք հայտնել էի, որ հնարավոր է այս ներկրումը նաև նախընտրական քարտ-բլանշի շրջանակում է՝ բենզինի գները իջեցնելու և այդ կերպ քարոզչական էֆեկտ ստանալու համար: Մնացյալն, իհարկե, Հայաստանի հանրապետության սպառողի գիտակցության ու արժանապատվության հարց է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
