Դեբեդը կրճատում է հայկական հողը՝ հօգուտ Վրաստանի. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի անկախանալուց հետո սկսված հայ-վրացական սահմանի սահմանազատումը դեռ շատ տարիներ առաջ կիսատ է մնացել։ Երկու երկրների միջև պետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը։ Վրացիները խոշոր և մանր քարերով ամրացրել են Դեբեդի ձախ ափը, իսկ Հայաստանի իշխանությունն անգործության է մատնված եղել։ Ձնհալքից և անձրևներից վարարած Դեբեդը, հանդիպելով ամրացած վրացական ափին, մղվում է դեպի հայկական տարածք, քանդում, քշում-տանում տարածքները։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ բնակիչներն այդ խնդրի վերաբերյալ դիմել են Տավուշի մարզպետարան և շրջակա միջավայրի նախարարություն։ Խորհրդային ժամանակ Հայաստանի տարածքում՝ Դեբեդավանի ներքին մասում, հողից և քարերից պատնեշ կար, որը փակում էր վարարած գետի ընթացքը, տարիների ընթացքում այդ պատնեշը մաշվել է, դրա մի մասն է պահպանվել: Դեբեդի վարարումների, գետի հունը դեպի Հայաստան փոխվելու հետևանքով պատնեշն ամբողջությամբ հայտնվել է և այժմ գտնվում է Վրաստանի տարածքում, վրացիները քարերով ամրացրել են այն։ 2019թ. Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն այցելել է հայ-վրացական սահմանի այդ հատված, ծանոթացել Դեբեդի վարարումներից Հայաստանի տարածքի նվազելու խնդրին, որպեսզի հարցը ներկայացնի, քննարկվի կառավարությունում, գտնվեն լուծումներ, սակայն այդպես էլ քայլեր չեն արվել։ 2024թ․ մայիսի 27-ին, մի քանի օր տեղացած հորդ անձրևներից հետո, երբ ջրհեղեղ եղավ, Դեբեդի վարարած հոսանքը Լոռու և Տավուշի մարզերում կամուրջներ, ափամերձ շատ կառույցներ քանդեց, հեղեղեց բնակելի տներ, ջրհեղեղի հետևանքով զոհվեց 4 անձ, որից երկուսը Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ և Դեղձավան գյուղերի բնակիչներ էին։ Թե 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղը Դեբեդի ափամերձ տարածքներից որքան տարածք քշեց-տարավ, հայտնի չէ։ Դեռ 2024 թ. նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի արել՝ Տավուշի մարզի տարածքում Դեբեդ գետի ափապաշտպան աշխատանքներ՝ պետական բյուջեի միջոցներով, ե՞րբ են նախատեսված, 2024 թվականին նման աշխատանքներ նախատեսվա՞ծ են։ Մարզպետարանից պատասխանել էին․ «Տավուշի մարզի Դեբեդ գետի ափապաշտպան աշխատանքներ նախատեսված չեն, քանի որ միջպետական հանձնաժողովի կողմից սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել»։ 2025թ. մարտի 14-ին մարզպետին կրկին հարցում արեցինք․ «Տավուշի մարզի տարածքում, Վրաստանի հետ սահմանին 2025 թվականին սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացվելո՞ւ են»: Մարզպետարանից պատասխանել են. «Տեղեկացնում եմ, որ սահմանազատման աշխատանքները և համալիր միջոցառումներն իրականացվում են բացառապես հանձնաժողովների, փորձագիտական խմբերի, ինչպես նաև՝ աշխատանքներում ներգրավվող փորձագետների և մասնագետների կողմից»: Չորս ամիս անց՝ հուլիսի 31-ին, մարզպետ Ղալումյանին կրկին հարցում ուղարկեցի․ «Դեբեդ գետի ափերի ամրացման, հեղեղապաշտպան կառույցների շինարարության համար 2025 թվականին որքա՞ն գումար է հատկացվել»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Դեբեդ գետի ափերի ամրացման, հեղեղապաշտպան կառույցների շինարարության համար դեռեւս գումար չի հատկացվել, կատարվում են նախագծահաշվարկային աշխատանքներ»: Մինչ նախագծահաշվարկային աշխատանքներ են կատարվում, առաջիկա գարնանը սարերում սկսված ձնհալից ու հորդ անձրևներից վարարած Դեբեդն իր աջ ափից՝ Հայաստանի տարածքից, հերթական կտորն է պոկելու-տանելու, ավելի փոքրացնելով առանց այն էլ փոքրացած Հայաստանի տարածքը»։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
