Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու»․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեկ ամիս էլ չկա, որ «Քաղպայմանագիրն» ընդունել է էթիկայի կանոնագիրք, և Նիկոլ Փաշինյանի մակարդակով վստահեցրել են, որ էլ հայհոյանքին հայհոյանքով չեն պատասխանելու, չեն վիրավորելու, մնալու են էթիկայի սահմաններում։ Սակայն Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը երեկ Մայր Աթոռի բակում մի քանի անգամ թքեց այդ կանոնագրքի վրա՝ նա աջ ու ձախ հայհոյում էր, իրեն պահում շարքային խուլիգանի պես, վիրավորում զոհված զինվորի ծնողին, հոգևորականին, մագլցում մայր տաճարի պատերին։ Հիմա մենք կհամոզվենք, թե որքանով է ՔՊ կուսակցությունը հավատարիմ իր կանոնագրքին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքին: Կստանա՞ Սափեյանը խիստ պատիժ՝ հանրային վայրում հայհոյելու, անպարկեշտ պահվածք դրսևորելու համար, թե՞ ոչ՝ երեկ կուսակցությունից չկարողացանք ճշտել»։ |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
