Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան

77
Այսօր, 18:24
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ և ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից՝ ներքին և արտաքին։
Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր՝ սեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության՝ իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։
Իսկ հոգևոր սպասավորներն իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ։
Սիրելի՛ հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։
Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել՝ մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք ՄԻԱՍՆԱԿԱՆ»։

Աղբյուրը`   Սեյրան Օհանյան