Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ.

«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան

144
Երեկ, 20:24
«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես զարմանում եմ մի բանի վրա՝ ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։
Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ տեսնել, այնինչ սա բովանդակային որևէ քննարկման նյութ դարձնելն իսկ նշանակում է մտնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ։ Սա հիմնովին մերժելի գործընթաց է, որտեղ ոչ թե բովանդակությունը պետք է քննարկման առարկա դառնա, այլ ձևն ինքնին։
Եվ հենց այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները, սփյուռքյան կառույցները պետք է աշխատեն, ջանք չխնայեն»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան