Ռուսաստանի «ստվերային» նավատորմի վրա ԱՄՆ-ի պատժամիջոցները կորցնում են ազդեցությունը. Bloomberg
![]() Ռուսական նավթատար լցանավերի նավատորմը վերսկսում է գործունեությունը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Սև ցուցակում ընդգրկված մի քանի նավեր ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նավթ են բեռնել՝ ինչը նպաստել է արտահանման աճին: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Վերջին չորս շաբաթվա ընթացքում՝ մարտի 9-ի դրությամբ, ռուսական նավթի միջին օրական արտահանումն աճել է 300 հազար բարելով՝ ամենամեծ աճը 2023 թվականի հունվարից ի վեր։ Ընդհանուր մատակարարումները հասել են օրական 3,37 մլն բարելի, ինչն ամենաբարձրն է նոյեմբերից ի վեր: Բայդենի վարչակազմը հունվարին ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանեց՝ սև ցուցակում ավելացնելով ևս 161 նավ։ Սա ի սկզբանե սահմանափակեց ռուսական նավթի հոսքը, սակայն ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը և Դոնալդ Թրամփի՝ հրադադարի ցանկությունը կարող են թուլացնել պատժամիջոցների ճնշումը: Ըստ Bloomberg-ի՝ մարտի 9-ին ավարտվող շաբաթվա ընթացքում 32 լցանավ արտահանել է 24,39 միլիոն բարել ռուսական նավթ՝ մի փոքր պակաս նախորդ շաբաթվա 24,71 միլիոնից: Բայդենի վարչակազմի կողմից պատժամիջոցների խստացումից հետո ոչ թե Հնդկաստանը, այլ Չինաստանն է դարձել է ռուսական նավթի հիմնական ներկրողը: Հաղորդվում է, որ հունվարի 10-ից հետո Ռուսաստանից արկտիկական նավթով ոչ մի նավ չի հասել Հնդկաստան, թեև այդ երկրի նավահանգիստները ի սկզբանե նշված էին՝ որպես ուղղություններ: Այնուամենայնիվ, կային նշաններ, որ այդ մատակարարումները վերահղվել են Չինաստան: Ուկրաինական անօդաչու թռչող սարքը մարտի 11-ի գիշերը հարձակվել է Դրուժբա նավթամուղի չափիչ կայանի վրա՝ պատճառ դառնալով Հունգարիա նավթի փոխադրման ժամանակավոր դադարեցման։ Միացյալ Նահանգները մերժել է Կանադայի առաջարկը՝ աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի ռուսական նավթատարների, այսպես կոչված, «ստվերային նավատորմը», քանի որ Թրամփի վարչակազմը վերագնահատում է իր դիրքերը բազմակողմ կառույցներում։ Ռուսական նավթի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացումն ստիպել էր ընկերություններին այն վաճառել զգալի զեղչերով, ինչը զգալիորեն նվազեցրել էր դաշնային բյուջեի եկամուտները։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
