Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն` Աբովյան քաղաքում

106
Այսօր, 18:54
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն` Աբովյան քաղաքում

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ:
Ըստ այդմ, ս.թ. մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7.00-ից-12.00-ն և 18.00-ից-23.00-ն: Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: