Չինաստանը հրաժարվում է բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանի տարածքով
![]() Երկակի նշանակության ապրանքների տարանցման հարցում Ռուսաստանի սահմանափակումները հանգեցրել են երկաթուղով Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների կտրուկ նվազմանը, գրում է The Moscow Times-ը։ Ապրանքների զանգվածային բռնագրավումներից հետո չինացի մատակարարները կորցրել են վստահությունը Ռուսաստանի տարածքով անցնող երթուղու նկատմամբ: «Նոյեմբերից ի վեր մենք ապրանքներ չենք առաքել երկաթուղով»,- ասել է Air Sea Transport-ի գործադիր տնօրեն Էնդրյու Ցզյանը: Ռուսաստանը խստացրել է հատկապես այն ապրանքների տարանցման վերահսկողությունը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով առգրավված ապրանքների մի մասը մնացել է Ռուսաստանի Դաշնությունում, ինչը կաթվածահար է արել նյութատեխնիկական ապահովումը։ Ռուսաստանը շրջանցելու համար Չինաստանը և Ղազախստանը նոր ճանապարհ են բացել Թուրքմենստանով, Իրանով և Թուրքիայով, ինչպես նաև այլընտրանքային ուղիներ են մշակում Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի միջով։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
