«Մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել». Նարեկ Թադևոսյան
![]() ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը թշնամուն հանձնած կապիտուլյանտ իշխանությունները իրենց սովորության համաձայն հաջորդ հակահայկական գործողությունն իրականցնելուց առաջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական հետապնդմամբ, փորձելով Երևանի ամենասիրված քաղաքապետին լռեցնել ինչ-որ պաշտոնական դիրքի չարաշահման կեղծ օրակարգով: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել այս իշխանություններին. մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել, առավել ևս շեղել մեզ՝ մեր գլխավոր օրակարգից: Մենք պայքարել ենք դեռևս խորհրդային վարչախմբի դեմ, մենք պայքարել ենք ազատ և անկախ հայրենիք ունենալու համար, մեր պայքարը հանուն մեր հայրենիքի է և մեր պայքարը հաջողելու է: Հ.Գ. իշխանությունների հերթական կեղծ սադրանքին, այ սենց ժպիտով ենք վերաբերվում»: Աղբյուրը` Նարեկ Թադևոսյան |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18