Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Ապացուցել ենք, որ ՀՀԿ-ականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի»․ Հենրիխ Դանիելյան

170
Այսօր, 16:12
«Ապացուցել ենք, որ ՀՀԿ-ականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն են հարուցել, որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ տարուց ավելի՝ 1 տարի 9 ամիս, գտնվում է կալանքի տակ։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մարտոյանը տնային կալանքի տակ էր։ Տասնյակ կուսակցականների, երիտասարդների և համակիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են տարբեր սահմանափակումներ։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկման փոձը՝ հերթական քաղաքական հաշվեհարդարի շրջանակում։
Հանրապետականների նկատմամբ իրականացվող այս քաղաքական հետապնդումը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը վախենում են և լիովին տապալվել են բոլոր ոլորտներում և այժմ, էժանագին շոուներով, փորձում են շեղել հանրության ուշադրությունը։ Նրանց նպատակն է վերականգնել իրենց զրոյացված վարկանիշը, բայց դա այլևս անհնար է։ Ինչպես անհնար է մեզ վախեցնել կամ կոտրել։
Մենք տարիների ընթացքում ապացուցել ենք, որ Հանրապետականներին չի կարելի սանձել կամ վերածել կառավարելի գործիքի։ Մեր պայքարը եղել և մնում է անսասան, և ոչ մի քաղաքական հետապնդում չի կարող կանգնեցնել մեզ մեր ազգային արժեքների, պետականության ու ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին։
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է»»։

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան