«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության պետական նախարար Վերնոն Կոկերին, իսկ հետո սոցցանցում շնորհակալություն հայտնել նրան՝ ջերմ ընդունելության համար: Հաջիևը Ադրբեջանում թերևս ավելին է, քան պաշտպանության և նույնիսկ արտաքին գործերի նախարարները: Ռազմա-քաղաքական իմաստով նա անմիջականորեն Ալիևի ներկայացուցիչն է, հետևաբար, երբ հանդիպումները տեղի են ունենում նրա մակարդակում, դա թերևս նշանակում է, որ դրանց բովանդակությունը Իլհամ Ալիևի համար ունի առանձնահատուկ նշանակություն: Թե ինչ բովանդակությամբ է Հաիջևը Լոնդոնում «ջերմ հյուրընկալվել» պաշտպանության նախարարությունում, մանրամասներ չեն նշվում: Նկատենք, որ այդ հանդիպումը տեղի է ունենում Ալիևի Անկարա այցից հետո: Բացառված չէ, որ Անկարայում Էրդողանը նրան է փոխանցել որոշակի բովանդակություն իր և Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հեռախոսազրույցից, որ տեղի ունեցավ փետրվարի 28-ին: Էրդողանից ստանալով այդ հաղորդագրությունները՝ Իլհամ Ալիևը գուցե որոշել է դրանք անմիջականորեն քննարկել կամ այսպես ասած ճշգրտել Լոնդոնի հետ: Բրիտանիան ինչ որ բան է ակնկալում Ադրբեջանից, դա ակնառու է վաղուց: Ես այդ մասին խոսում եմ դեռևս ադրբեջանական օդանավի աղետից հետո, կապված աղետի քննության և այն Ռուսաստանի դեմ միջազգային իրավական գործընթացի վերածելու ակնկալիքի հետ: Բայց, Լոնդոնի ակնկալիքներն ըստ ամենայնի չեն սահմանափակվում դրանով: Հարցն այն է, որ խնդիրը ուրիշ է՝ պարտադրել ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան եռյակին՝ աշխարհակարգի շուրջ քննարկումներում հաշվի նստել Բրիտանիայի հետ այնպես, ինչպես հաշվի են նստում միմյանց հետ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
