«Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել». Հայկ Կոնջորյան
![]() ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: Արձագանքելով ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ասաց. «Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել, ասում եք՝ վարչապետը հայտարարեց, որ զենք ենք առել: Բա էն ժամանակ էլ ասում էինք՝ ՀՀ-ն զենք չի առնում, չի զինվում, իսկ մենք գնում էինք, հասնում, մեզ մոտ զորահրամանատարներ էին և այլն»: Ավելի վաղ Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասել էր. «Գործընկերս հարցրեց՝ վստահ լինե՞նք, որ գումարը ծախսվելու է այս նպատակով: Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, ասում՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Փաշինյանը վեր էր կենում, ասում՝ զենք ենք առել: Պարզ է, որ գործընկերս իրավունք ուներ հույս հայտնել, որ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»: |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
