«Ինչո՞ւ եք զարմանում, երբ գործընկերս հարցնում է՝ վստահ լինե՞նք, որ գումարը ծախսվելու է արցախցիների կարիքների համար». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Գործընկերս հարցրեց՝ վստահ լինե՞նք, որ գումարը ծախսվելու է այս նպատակով: Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, ասում՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Փաշինյանը վեր էր կենում, ասում՝ զենք ենք առել: Պարզ է, որ գործընկերս իրավունք ուներ հույս հայտնել, որ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»: |

«Ո՞րն է Նիկոլի հրահրած ղալմաղալների իմաստը»․ Կարեն Վրթանեսյան
2516:00
«Նրանցից քանի՞սն է դատված»․ Ոսկան Սարգսյան
3415:48
«Փաշինյանն ամեն ինչ անում է՝ հայկականությունն արմատախիլ անելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
5815:36
Ալի Ջահանշահին պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
6215:27
«Էս ռեժիմը չի կարողանալու կոտրել Դավիթին ու Միքայելին»․ Նաիրա Զոհրաբյան
6815:12
«Իրավիճակը կարող է լուծվել միայն հանրային մեծ արձագանքի շնորհիվ»․ Քրիստինե Վարդանյան
4915:06
