Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Քաղաքացուն տուգանում են չվճարելու համար, բայց հետո բանկային քաղվածքում երևում է, որ գումարը գանձվել է»․ Աննա Ավետիսյան

99
Այսօր, 14:54
«Քաղաքացուն տուգանում են չվճարելու համար, բայց հետո բանկային քաղվածքում երևում է, որ գումարը գանձվել է»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հանրային տրանսպորտում կրկին ստուգումներ են իրականացնում և չվճարողներին տուգանում։
Բայց պարզվում է, որ լինում են դեպքեր, երբ վալիդատորի մերժման պատճառով քաղաքացուն տուգանում են չվճարելու համար, բայց հետո բանկային քաղվածքում երևում է, որ տվյալ օրը գումարը գանձվել է։
Սակայն քաղաքացու դիմում-բողոքին քաղաքապետարանից պատասխանում են, որ այդ օրը գանձած գումարը՝ 16 օր առաջ, կրկին, վալիդատորի մերժած, բայց գանձած գումարն է, ու ոչ մի ապացույց, որ գանձված գումարը ոչ թե 16 օր առաջվա, այլ տուգանքի օրվանն է։
Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյո՞ք այս տուգանքները արդարացիորեն են արվել»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան