Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև
![]() Սպիտակ տունը X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել՝ առաջարկելով գրենլանդացիներին՝ ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև։ Գրառման մեջ զետեղված է երկու շնասահնակի պատկեր, որոնց առջև նշված էին երկու երթուղիներ, մեկը՝ դեպի ԱՄՆ, մյուսը՝ դեպի Չինաստան և Ռուսաստան։ Գրառման վերնագիրն է՝ «Ո՞ր երթուղին, գրենլանդացի»։ Հունվարի 13-ին Սպիտակ տունը հրապարակել էր մեկ այլ պատկեր՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը Գրենլանդիայի քարտեզի ֆոնին։ Լուսանկարում Թրամփը կանգնած է Սպիտակ տան բարձր պատուհանի մոտ և նայում է ապակու հետևում ցուցադրված կղզու մեծ քարտեզին։ Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը պատկերված էր մոտակայքում՝ նույնպես դեմքով դեպի քարտեզը։ Վերնագիրն էր՝ «Սեղմեք՝ իրավիճակին հետևելու համար»։ Հունվարի 11-ին Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայի պաշտպանությունը «բաղկացած է երկու շան թիմերից»՝ ընդգծելով, որ եթե ԱՄՆ-ն չվերահսկի կղզին, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են դա անել։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
