Մեկնարկել է Թրամփի` Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը
![]() ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ «Այսօր նախագահ Թրամփի անունից մենք հայտարարում ենք նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։ Խաղաղության ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է անցումային վարչակազմի ստեղծում և անկլավի ապառազմականացման և վերականգնման գործընթացի մեկնարկ, ասել է Ուիթքոֆը։ «Երկրորդ փուլը նախատեսում է Գազայում անցումային տեխնոկրատական Պաղեստինյան Ինքնավարության ստեղծում, Գազայի կառավարման ազգային կոմիտե և Գազայի լիակատար ապառազմականացման և վերականգնման սկիզբ, առաջին հերթին՝ բոլոր չարտոնված անձնակազմերի զինաթափում», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջին պատանդի մարմնի վերադարձը։ «Այս պահանջները չկատարելը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- ասվում է հայտարարության մեջ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
