Դանակահարություն` Երևանում. վիրավորը Գերմանիայի քաղաքացի է
![]() Հունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում Օհանովի փողոց 21 հասցեի մոտակայքում անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մ․ Կասեմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
