«Խորհրդանշական որոշ քայլեր կձեռնարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Էրդողան
![]() Թուրքիան Ադրբեջանի հետ երկխոսության պայմաններում առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով դեսպանների 16-րդ համաժողովում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ մնացել է առանց կայուն խաղաղության տարածաշրջան, այսօր պատմական փուլ է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Այս գործընթացին զուգահեռ մենք նաև առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր քայլերը՝ մշտական երկխոսության մեջ գտնվելով Ադրբեջանի հետ։ Արդեն հաջորդ տարվա սկզբից որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկվեն»,- նշել է Էրդողանը։ Ավելի վաղ Bloomberg-ը հղում կատարելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
