Եվրոպան Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ծրագիր է ներկայացրել
![]() Եվրոպայի երկրների առաջնորդնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Ուկրաինայի համար վեց կետից բաղկացած անվտանգության երաշխիքների ծրագիր են ներկայացրել: Այն ներառում է՝ * Մշտական ռազմական աջակցություն Ուկրաինային և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի պահպանում մինչև 800 հազար մարդ խաղաղ ժամանակ; * ԱՄՆ-ի աջակցությամբ «կամավորների կոալիցիայի» շրջանակներում Եվրոպայի ղեկավարությամբ բազմազգ ուժերի ձևավորում՝ Ուկրաինայի տարածքում հնարավոր գործողություններով; * Հրադադարի վերահսկման մեխանիզմ, որն ԱՄՆ-ի ղեկավարությամբ և միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ, թույլ կտա զբաղվել իրավիճակի վերահսկմամբ՝ հարձակումների վաղ նախազգուշացումն ապահովելու, խախտումները գրանցելու և դրանց արձագանքելու համար։ * Ներդրումներ Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման ֆինանսավորման, ինչպես նաև առևտրային համաձայնագրերի և Ռուսաստանի կողմից վնասի փոխհատուցման համար: ԵՄ-ում ռուսական ակտիվները մնում են սառեցված; * Լարվածության սրման կամ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ռազմական, հետախուզական, տնտեսական և դիվանագիտական միջոցներով արձագանքելու պարտավորություն; * Աջակցություն Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։ Ծրագիրը ներկայացնող համատեղ հայտարարությունը ստորագրել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Նիդերլանդների վարչապետ Դիկ Շուֆը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
