«ԵՄ էլիտայի գործողություններն աշխարհի ամենագլխավոր սպառնալիքն են»․ Լավրով
![]() «Եվրոպական էլիտայի գործողությունները ներկայացնում են ամենագլխավոր սպառնալիքը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։ «Դուք հիշատակել եք աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող մի քանի գործընթացների մասին: Սակայն ես, որպես սպառնալիքներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, կառանձնացնեի Եվրոմիության գործողությունները, կամ, ավելի ճիշտ, Բրյուսելում իշխանությունը զավթած էլիտան, որը փորձում է իրեն ենթարկել ազգային կառավարություններին՝ ստիպելով նրանց անտեսել սեփական ժողովրդի շահերը, մերժել եվրոպական երկրներում անցկացված ընտրությունների և հանրաքվեների արդյունքները և ենթարկվել «հավաքական Բրյուսելի»՝ Բրյուսելի չընտրված բյուրոկրատիայի, յուրացնող դերին, որի կազմը որոշվում է օրինական ընտրված ազգային կառավարությունների միջև փոխզիջումներով»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ Եվրոպան բազմիցս եղել է «չարիքի աղբյուր»։ «Ցավոք, Եվրոպան կրկին փորձում է թելադրել իր պայմաններն ու ցանկությունները, որոնք, ըստ երևույթին, կապված են ուկրաինական ճգնաժամի հետ»,- նշել է Լավրովը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
