Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան

44
Այսօր, 23:18
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում ոմանք մեծ պաշտոնյա լինելով՝ նպաստել են Արցախի, ՀՀ սահմանամերձ տարածքների հանձնմանը, պաշտոնյա լինելով՝ լիուլի օգտվել են իշխանության բարիքներից, արտոնություններից, հարստացել են, սակայն ինչ-ինչ պատճառներով պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր։ Եվ սկսում են ճշմարտություններ ասել, որոնք պաշտոնյա եղած ժամանակ չէին տեսնում ու այդ մասին չէին խոսում։ Իրենք կարծում են, թե ընդդիմադիր կոչվելը իրենց մաքրագործում է, մաքրում հին մեղքերից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան