Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը

60
Այսօր, 22:12
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը։ Այս մասին հայտնել է նրա եղբորորդին՝ Կարեն Մալխասյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ «Երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հորեղբայրս՝ ՄՅԱՍՆԻԿ ԺՈՐԱՅԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ 16.11.2026թ., Կոնդի՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի՝ 17.11.2026թ., նույն վայրից»։

Աղբյուրը`   Կարեն Մալխասյան